Եվրահանձնաժողովին ուղարկված նոր կանոնների համաձայն, բոլոր օդաչուները պետք է հոգեկան շեղումների վերաբերյալ թեստ անցնեն եւ բժշիշկներին իրենց այցերի մասին հաշվետվություն ներկայացնեն: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Այս փոփոխություններն քննարկման են ներկայացվել Germanwings ավիաընկերությանը պատկանող օդանավի աղետից հետո:
Ավիացիոն անվտանգության եվրոպական գերատեսչությունը նաեւ առաջարկել օդաչուների՝ թմրանյութի եւ ալկոհոլի օգտագործման պատահական թեստավորում անցկացնել:
Հիշեցնենք, որ Airbus A320 օդանավը կործանվել է մարտի 24-ին, որի հետեւանքով զոհվել են օդանավում եղած բոլոր 150 մարդիկ, հաղորդում է Gazeta-ն:





























