Հարբած սկյուռը ներթափանցել է անգլիական Իվշեմ քաղաքում գտնվող մասնավոր «Հանիբորն» ակումբ և 300 ֆունտ ստերլինգի վնաս է հասցրել՝ հաղորդում է The Telegraph-ը:

Կրծողը փախել է չիփսերի տուփից: Ըմպելիքի և սնունդի որոնման ընթացքում  սկյուռը կարողացել է բացել գարեջրի տակառը: Այն բանից հետո, երբ կենդանին հագեցրել է ծարավը ավելի դժվար է սկսել տեղաշարժվել սենյակով: Այդ պատճառով սկյուռը բազմաթիվ իրեր և թղթադրամներ է այս ու այն կողմ նետել՝ փչացնելով դրանց մի մասը:

Կրծողին հայտնաբերել է ակումբի 62-ամյա քարտուղար Սեմ Բոուլթերը:  Նա փակել է գարեջրի տակառը, բռնել է սկյուռին ու ազատ արձակել: