Ֆլորիդայում երկու հայերի մեղադրել են ապօրինի ներգաղթյալներին Միսսուրիի Բրենսոն քաղաքում թաքցնելու մեջ։ Մեղադրանք է առաջադրվել 29-ամյա Մարտին Համբարյանին եւ 34-ամյա Միքայել Աբրահամյանին։ Քննիչների խոսքով, նրանց աշխատակիցներին սպառնացել եւ ստիպել են ապրել ստրկական պայմաններում, հաղորդում է news-leader.com-ը։

Ընդ որում, Համբարյանն ու Աբրահամյանը Նահանգներում ապրել են օրինական հիմունքներով։ Մի քանի տարի առաջ նրանք ընկերություն էին ստեղծել, որի կառավարումը հանձնել էին այլ անձանց։ Նրանք եւս թաքցրել էին ապօրինի ներգաղթյալների։

Օտարերկրացիների հետ աշխատելու թույլտվություն չունենալով, նրանք սեզոնային աշխատողներ են վարձել որոնք ստիպել են ապրել իրենց վարձած բնակարաններում։ Համբարյանն ու Աբրահամյանը իմացել են ընկերության ապօրինությունների մասին, սակայն չեն խոչընդոտել դրան։