«Ոտքի Հայաստան» շարժումը այօրվանից սկսում է պայքարի առաջին փուլը, որի ընթացքում՝ ամսվա վերջին մի քանի օրերին կշրջափակեն մայրաքաղաքի եւ մյուս քաղաքների գլխավոր փողոցները:Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Ազատության հրապարակում հրավիրված հավաքի ժամանակ հայտարարեցին շարժման անդամները:

«Այսօրվանից շարունակում ենք մեր պայքարը, տուն առ տույն հասցնելու ենք մեր թռուցիկները, միասին հասնելու ենք հաջողության»,-ասաց շարժման խորհուրդի անդամ Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ փողոցները կշրջափակեն հուլիսի 27-ից մինչեւ հուլիսի 31-ը:

Դավիթ Սանասարյանի խոսքով՝ շարժումն գերխնդիրն այժմ էլեկտրաէներգիայի սականգնի բարձրացման դեմ պայքարն է:

Էլեկտրաէներգիայի սակագնի խնդրի լուծումից հետո շարժումը պայքար կսկսի նաեւ նոր Սահմանադրության դեմ եւ կձգտի իշխանափոխության:

Հավաքի ժամանակ շարժման անդամները ընթերցեցին շարժման հաստատված կանոնադրությունը, ըստ որի՝ այն կունենա խորհուրդ եւ խորհրդի 11 անդամ:

«Ոտքի Հայաստան» շարժումը որդեգրել է պայքարի խաղաղ մեթոդներ եւ անտեսում է ոտիկանության ուժ կիրառելու սպառնալիքը: