Իսլանդիայի դեռահասների 53%-ը ցանկանում է հեռանալ երկրից, երբ մեծ կդառնա: Նման տվյալներ են ստացվել Ակյուրեյրի համալսարանի իրականացրած սոցհարցումից:
Հարցումն անցկացվել է 10-րդ դասարանի աշակերտների շրջանում:
Հետազոտողների կարծիքով՝ սա արտագաղթի տրամադրությունների ամենամեծ տվյալներն են հետազոտությունների ողջ ընթացքի համար:
Իսլանդիայի բնակչությունը կազմում է մոտ 325 հզ մարդ, որոնց մեկ երրորդը երեխաներ ու դեռահասներ են: Պատմականորեն շատ իսլանդացիներ մեկնում են ԱՄՆ եւ Կանադա, որտեղ այս ազգության ներկայացուցիչները հաշվվում են մոտ 150 հազար:




























