Իսպանական Սյուդադ-Ռեալ քաղաքի օդանավակայանը, որի կառուցումը 5 տարի առաջ արժեցել է մեկ միլիարդ եվրո, հանվել է աճուրդի եւ կարող է վաճառվել 10 հազար եվրոյով:

Սնանկացած եւ ժամանակավորապես փակված օդանակավակայանը փորձում են վաճառել արդեն երկու տարի շարունակ: Սկզբում այն գնահատվել է 100 մլն եվրո, իսկ հետո իջեցվել է 80մլն-ի, հիմա այն գնահատվում 30 մլն եվրո՝ հաղորդում է BBC-ին:

Վաճառքը անընդհատ ինչ-որ պատճառներից ելնելով միշտ հետաձգվել են եւ միայն հիմա է գնորդ հայտնվել, որ առաջ է քաշել 10 հզ եվրո արժեքը:

Գնորդը պետք է վճարի օդանավակայանի բոլոր պարտքերը, որոնք 2010թ-ին գնահատվում էին 300 մլն եվրո: