Հայտնի կինոդերասան Չարլի Չապլինի թոռնուհի Ունա Չապլինը Կուբայում փոփոխությունների վերաբերյալ ֆիլմի սցենար է նախապատրաստում:
«Մենք հետաքրքիր սյուժե ենք ստեղծում կուբացի գործընկեր Ամարիլիս Պոնս Մեսոյի հետ, որտեղ ներկայացվելու են այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել այստեղ», -պատմել է 29-ամյա Ունան լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Դերասանուհի Ջերալդինա Չապլինի և կինեմատոգրաֆիստ Պատրիսիո Կաստիլոյի դուստրը Կուբա ժամանել է փառատոնին մասնակցելու համար, որը նվիրված է եղել նրա հանրահայտ պապիկի ստեղծագործություններին: Չապլինի ֆիլմերի ցուցադրությունը տեղի է ունեցել հուլիսի 2-12-ը՝ հաղորդում է TASS-ը:
«Կարծում եմ, որ Կուբայի մշակույթում մեծ փոփոխություններ տեղի կունենան, քանի որ ողջ աշխարհի ուշադրությունը հիմա ուղղված է Կուբային: Ցանկանում են տեղափոխվել այնտեղ», -ասել է Չապլինի թոռնուհին:





























