Հունաստանը մտադիր է շարունակել Հարավ-եվրոպական գազատարի նախագիծը, որով ռուսական գազը պետք է հասնի Եվրոպա: Այս մասին հայտարարել է Հունաստանի էներգետիկայի նախարար Պանոս Սկուրլետիսը:
«Ես կարծում եմ, որ դա մեծ ձեռքբերում է, մասշտաբային նախագիծ, եւ մենք պետք է այն շարունակենք»,-ասել է բարեփոխումների, շրջակա միջավայրի եւ էներգետիկայի նոր նախարար Սկուրլետիսը՝ նախարարության գործերի փոխանցման արարողության ժամանակ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ Ռուսաստանի եւ Հունաստանի էներգետիկայի նախարարները «Թուրքական հոսք» նախագծի Հունաստանի տարածքում շինարարության հարցում համագործակցության միջկառավարական հուշագիր են ստորագրել:
Հարավ-եվրոկանա գազատարի արժեքը գնահատվում է մոտ 2 մլրդ եվրո: Շինարարությունը կսկսվի 2016-ին եւ կավարտվի 2019-ի վերջին:




























