Բազմաթիվ մասնագետներ փորձել են հասկանալ, թե, ամեն դեպքում, ինչ համ ունի ճարպը: Մինչեւ վերջերս մարդկանց ծանոթ էին մի քանի համեր՝ քաղցր, թթու, աղի, կծու: Հիմա դրանց ավելացել է եւս մեկ ինքնատիպ համ, որը դժվար թե բոլորին դուր գա: Այն կոչվում է օլեոգուստուս:

Հետազոտության հեղինակների խոսքով, համային շղթայում հենց ճարպի համի պակասը կար, որը շատ է տարբերվում մյուսներից:

Ըստ Planet-today-ի, մեծ չափաբաժնով ճարպը խանգարում է դառնահամ մթերքներ օգտագործել, սակայն դրա փոքր քանակությունն ավելի գրավիչ է դարձնում որոշ ուտեստներ: Այն առանձնաբար տհաճ է, սակայն որոշ մթերքներում ընդունելի է, օրինակ՝ դառը գինու կամ սեւ շոկոլադի պարագայում:

Գիտնականները բազմաթիվ բաղադրիչներ են ստեղծել, որոնք փոխարինում են ճարպին, բայց դրանք չեն արտացոլում դրա համը: