Սրճարանների եւ ռեստորանների այցելուների շրջանում ամենատարածված զբաղմունքն ուտեստները լուսանկարելն է: Իսկ որո՞նք են ամենից շատ հայտնվում նրանց ուշադրության կենտրոնում:
Instagram սոցցանցը վերլուծել է ուտեստների 100 հազար լուսանկար եւ քարտեզ կազմել՝ նշելով, թե աշխարհի տարբեր անկյուններում ինչ ուտեստ են նախընտրում լուսանկարել: Պարզվում է՝ Նյու Յորքում ամենից շատ խոզապուխտ են լուսանկարում: Իսկ կծու երշիկների ամենաշատ լուսանկարներն արվել են Գերմանիայում:
Ըստ Kedem-ի, Լոս Անջելեսն ու Սեուլն առաջատար են տապակած մսի լուսանկարների թվով: Լոնդոնում եւ Նյու Յորքում սիրում են համբուրգերներ լուսանկարել: Հնդկական խոհանոցի ուտեստ քարրին ամենից հաճախ լուսանկարում են Ճապոնիայում՝ Տոկիոյում եւ Օսակեում: Իսկ պիցցայի ֆոտոսրահում Իտալիան երրորդ տեղում է. նրան շրջանցել են Նյու Յորքն ու Լոս Անջելեսը:





























