Ամերիկյան գիտնականները մի քանի հետազոտություն են անցկացրել այն մարդկանց մասնակցությամբ, որոնք հավատում են բարձրագույն ուժի կամ ազդեցությա գոյությանը: Նրանք վստահ են, որ ինչ-որ ուժ ազդում է որոշումների ընդունման վրա: Ուսումնասիրության ավարտից հետո մասնագետները որոշել են, որ Աստծուն հավատալը կարելի է հոգեկան հիվանդություն համարել:
Planet- today-ի փոխանցմամբ, հավատացյալները զգայական առումով անկայուն են, ինչն առաջանում է պարանոյայի եւ խուճապի հետեւանքով: Դոկտոր Լիլիան Էնդրյուսը հայտարարել է, որ Եհովայի վկաները կարող են մահվան գնալ, բայց չհամաձայնել բժշկական միջամտության:
Նա վստահ է, որ այդպիսի մարդիկ չպետք է ազդեն բուժման ժամանակ որոշում կայացնելու գործընթացին: Էնդրյուսը կարծում է, որ Աստծո հետ հաղորդակցությունն ու ինքնուրույն բուժվելու ունակության առկայությունը վկայում է հոգեկան հիվանդության մասին:





























