Ամերիկյան գիտնականները որոշել են պարզել, թե լողափերի ավազը որքանով է վտանգավոր մարդու համար: Պարզվում է՝ դրանում ավելի քիչ մանրէներ կան, քան ջրում: Պատճառն այն է, որ ջրի վերին շերտերը տաքանում են արեւից, ինչը լավ միջավայր է ստեղծում մանրէների բազմացման համար:

Սակայն հետազոտողներն ուսումնասիրել են Հավայան կղզիների ափերը եւ պարզել, որ այնտեղ վնասակար օրգանիզմները նույնպես քիչ չեն: Հակառակը, որքան տաք է ավազը, այնքան ավելի շատ են միկրոօրգանիզմները:

Այդ պատճառով, ըստ Planet- today-ի, գիտնականները կարծում են, որ լողափ այցելությունը մարդուն չի կարող ազատել վարակներից: Մանրէներն առաջին հերթին օրգանիզմ են թափանցում սրբիչի եւ հագուստի միջոցով:

Մասնագետները պնդում են, որ ջրում գտնվող այդ մանրէների պատճառով հետագայում մարդը մոտ կարող է անհայտ ցան առաջանալ, անգամ ցավեր որովայնի հատվածում: Ավազը մարդու համար նույնքան վտանգավոր չէ: