Հայաստանի տարածքում, հուլիսի 22-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հուլիսի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+24,
Կոտայքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+24,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+24,
Լոռիում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+25,
Տավուշում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+29,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+24,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+32,
Արարատում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+24,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+31,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+26,
Արցախում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+27:




























