Նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ աշխարհում տիրող ճգնաժամի եւ անկայուն իրավիճակի պայմաններում տղամարդկանց դավաճանությունների թիվը զգալիորեն մեծանում է: Ամերիկյան գիտնականները պարզաբանում են, որ սեռական զուգընկերոջը հաճախակի դավաճանությունը կապված է էվոլյուցիայի գործընթացի հետ:

Գիտնականները որոշել են, որ անկայունություն զգալով եւ անհեռանկարային ապագա կանխատեսելով՝ տղամարդիկ խուճապի են մատնվում՝ վախենալով, որ չեն հասցնի ժառանգ ունենալ: Որոշ տղամարդիկ մտածում են այդ մասին, ոմանք էլ դա զգում են ենթագիտակցական մակարդակով: Եվ հենց այդ վախն էլ նրանց ստիպում է հայտնվել պատահական սիրուհիների գրկում:

Ըստ Migenews-ի, իրենց բացահայտումը գիտնականներն ամրապնդում են այն փաստով, որ աղքատ երկրներում երիտասարդները շտապում են վաղ տարիքում ամուսնանալ եւ շատ երեխաներ ունենալ:

Մասնագետները նաեւ հավաստում են, որ հանգիստ եւ կայուն ժամանակներում տղամարդիկ չեն շտապում դավաճանել իրենց կանանց, այլ հանգիստ նստում են տանն ու վայելում ընտանեկան կյանքը: