Հագուստի ապօրինի ներկրումը ինչպես Եվրասիական Միություն, այնպես էլ Հայաստան կարելի է հեշտ կանխել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ էկենոմիկայի նախարարությունում գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՏՀ արդյունաբերության եւ գյուղատնտեսական համալիրի հարցերով նախարար Սերգեյ Սիդորսկին։
Սիդորսկին, որը 2000-ականներին եղել է Բելառուսի վարչապետը, հագուստի պարտադիր մակնշում էր մտցրել, որը վերջ էր դրել հագուստի սեւ շուկային, օգնել տեղական տեքստիլ ֆաբրիկաներին։
Հեռնց վերջինիս համար էլ արվել էր խստացումը, այլ ոչ ինքնանպատակ, ներկրողների դեմ։ «Եթե Հայաստանում թեթեւ արդյունաբերության մեջ զբաղված է 4-6 հազար մարդ, Բելառուսում այդ թէիվը 200 հազար է, Ռդ-ում՝ 1,5 մլն։ Յուրաքանչյուրը ցանկանումէ պահպանել իր աշխատատեղը։ Մակնշման համակարգը քննարկվում է ԵՏՀ մակարդակով»,- ասել է Սիդորսկին։





























