Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում հանգել են եզրակացության, որ տարվա եղանակը, երբ մարդու լույս աշխարհ է եկել, ամբողջ կյանքի ընթացքում ազդում է նրա ֆիզիկական ակտիվության վրա:

Հետազոտությանն ավելի քան 15 հազար մարդ է մասնակցել: Պարզվել է, որ ամենաակտիվը նրանք են, ովքեր աշնանն են ծնվել: Նրանց ավելի քան կեսը (60%) հետագայում ակտիվ սպորտով է զբաղվում: Իսկ ահա գարնանը ծնված երեխաներն ավելի պասիվ եւ ծույլ են:

Գարնանը ծնվածները, ըստ Mignews-ի, ավելի «տնային» են եւ նախընտրում են հանգիստ կենսակերպ վարել: Մասնագետներն առայժմ չեն կարողանում գիտական բացատրություն տալ իրենց բացահայտմանը: