Նավթի համաշխարհային գները նվազում են ԱՄՆ նավթի պաշարների վերաբերյալ վիճակագրական տվյալների հրապարակման սպասումների, ինչպես նաեւ իրանական նավթի միջազգային շուկա մուտք գործելու սպասումների ֆոնին: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,71 տոկոսով՝ հասնելով 56,56 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,44 տոկոսով՝ հասնելով 50,13 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: