ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հուլիսի 22-ին, կազմել է 479.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.63 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.775 դրամ (աճել է 3.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 749.33 դրամ (աճել է 1.66 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.40 դրամ (նվազել է 0,03 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 227.6 դրամ, ոսկին՝ 17,059.88 դրամ, պլատինը՝ 15,152.68 դրամ:
Հուլիսի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 479.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 479.5 դրամ:





























