2015թ. վերամշակող ընկերությունները մի քանի անգամ գերազանցել են միրգ-բանջարեղենի մթերման ծավալները։ Այդ մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Նրա խոսքով, տարվա սկզբից արդեն մթերվել է 8593,5 տոննա պտուղ-բանջարեղեն, իսկ անցած ամբողջ տարում՝ ընդամենը 1537,7 տոննա։ Մթերվել է 728,7 տոննա բանջարեղեն, եւ 7864,8 տոննա միրգ։ Հիմնականում գնվել է ծիրան՝ 5767 տոննա։ Բացի այդ, մթերվել է նաեւ 372,4 տոննա ընդեղեն եւ 302,9 այլ մրգեր։