Հուլիսի 23-ին աշխարհում նշվում է Կետերի եւ դելֆինների համաշխարհային օրը (World Whale and Dolphin Day): Տոնը հիմնվել է 1986 թվականին, երբ International Whaling Commission: IWC-ն 200 տարի շարունակ անխնա սպանդից հետո արգելեց կետերի որսը:

Արգելքը գործում է նաեւ այսօր, ինչը նշանակում է, որ ամբողջ աշխարհում կետերի որսը, ինչպես նաեւ կետի մսի առեւտուրն արգելված է: Բայց դա այս կենդանիների համար միակ սպառնալիքը չէ: Մեծ խնդիր է նաեւ կետերի, դելֆինների եւ ծովային այլ կաթնասունների որսը՝ դելֆինարիումների, օվկիանարիումների եւ կրկեսների համար:

Ըստ Calend-ի, ամեն տարի այս օրը բնապահպանական տարբեր կազմակերպություններ եւ խմբեր տարատեսակ միջոցառումներ են անցկացնում՝ նվիրված ծովային այս բնակիչների պաշտպանությանը: