Հոգեւոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար։ Այս մասին այսօր` հուլիսի 22-ին, Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց Ն.Ս. Օ. Տ. Տ  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն` պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք նման ծանր սոցիալական վիճակում կարիք կա այդքան շատ եկեղեցիների։

Լրագրողների դիտարկմանը, թե քիչ հետո եկեղեցին փակվելու է և քաղաքացիները չեն կարողանալու ներս մտնել, կաթողիկոսը պատասխանեց, որ թեեւ դա լավ չէ, սակայն անհրաժեշտ է, քանի որ մարդիկ այնքան շատ են, որ չեն տեղավորվի։

Նշենք, որ եկեղեցու օծմանը ներկա են եղել նախագահ Սերժ Սարգսյանը, գործարարներ, պատգամավորներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Խաչատուր Սուքիասյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԲՀԿ–ական պատգամավորներ, Իրանի եւ Ռուսաստանի դեսպանները։