Քիշնեւում բողոքի ցույց է անցկացվել՝ ընդդեմ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման: Էներգետիկայի կարգավորման ազգայի գործակալության (ԷԿԱԳ) շենքի առջեւ կազմակերպված ակցիային մասնակցել են ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության շուրջ 500 կողմնակիցներ, որոնք
«Փող չկա անգամ ամենից անհրաժեշտ բաների համար: Սա ոչ թե «Հանուն եվրոպական ինտեգրման», այլ գողերի դաշինք է, որոնք պետք է բանտում նստեն, այլ ոչ թե կառավարությունում, խորհրդարանում, ԷԿԱԳ-ում եւ պետական այլ մարմիններում»,- հայտարարել է պատգամավոր Իոն Չեբանը: Նա նաեւ հավելել է, որ սոցիալիստների ցույցերը շարունակվելու են:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, սակագների բարձրացման դեմ հանդես են եկել նաեւ Մոլդովայի ընդդիմադիր այլ կուսակցություններ եւ շարժումներ: Չնայած ընդդիմադիրները հայտարարել են միավորվելու եւ Հայաստանի օրինակով լայնածավալ ակցիաներ սկսելու անհրաժեշտության մասին, նրանց ցույցերն առայժմ առանձնաբար են անցկացվում:
Անցյալ շաբաթ ԷԿԱԳ-ն հաստատել է էլեկտրաէներգիայի սակագինը միջինը 30%-ով, բնական գազինը՝ 15%-ով բարձրացնելու որոշումը: Գործակալության ղեկավար Սերգեյ Չոբանուն լրագրողներին ասել է, որ մոլդովական լեյի արժեզրկման պայմաններում սակագների աճն անխուսափելի է եւ այսքանով չի ավարտվի:
Սակագների բարձրացում պահանջող տեղական մատակարարները դժգոհ են արդյունքից: Ռուս-մոլդովական «Մոլդովագազ» բաշխիչ ընկերությունը խնդրել էր սակագինը բարձրացնել 51%-ով, իսկ էլեկտրաէներգիայի խոշորագույն մատակարար Gas Natural Fenosa-ն կրկնակի աճ է պահանջում: ԷԿԱԳ-ի ղեկավարը, սակայն, կարծում է, որ «սակագների կտրուկ բարձրացումը կարող է հանգեցնել սոցիալական պայթյունի»:





























