Շվեդական IKEA ընկերությունը եւ ԱՄՆ-ի սպառողների ասոցիացիան IKEA մոդելի պահարան (կոմոդ) ձեռք բերած ամերիկացիներին կոչ է արել ոչ մի դեպքում դրանցից չօգտվել, եթե այն ամրացված չէ պատից: Ինչպես հաղորդում է IKEA-ն՝ ընկերությունը հաղորդագրություններ է ստացել երկու մահվան դեպքի մասին, երբ կոմոդն ընկել է երեխաների վրա եւ ճզմել նրանց:
Խոսքն առաջին հերթին վերաբերում է Մալմ մոդելի կոմոդին, որն ԱՄՆ-ում վաճառվել է 7 մլն օրինակով, սակայն IKEA-ի հայտարարությունում նշվում է այլ կոմոդների մասին եւս, որոնցից վաճառվել է մոտ 20 մլն օրինակ: Այդ կերպ ընդհանուր հետ վերադարձի է ենթակա 27 մլն կոմոդ, հաղորդում է BBC-ին:
Չնայած իրավաբանորեն ծրագիրը հանդիսանում է արտադրանքի հետ վերադարձ, բայց IKEA-ն կոչ չի անում գնորդներին հետ վերադարձնել պահարանները: Դրա փոխարեն ամերիկացիներին առաջարկվում է խանութներից անվճար ամրակներ ստանալ եւ ամրացնել իրենց կոմոդները պատերից: Եթե դա չարվի, ապա կոմոդը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել՝ զգուշացնում է ընկերությունը:




























