Նավթի համաշխարհային գները նվազումից հետո սկսել են աճել՝ ԱՄՆ նավթի պաշարների աճի մասին տվյալների ֆոնին: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,24 տոկոսով՝ հասնելով 56,11 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,29 տոկոսով՝ հասնելով 49,33 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

ԱՄՆ-ում նավթի առեւտրային պաշարները (բացառելով ռազմավարական պաշարները) մեկ շաբաթում, որն ավարտվել է հուլիսի 17-ին, հանկարծակի ավելացել են 2,5 մլն բարելով կամ 0,5 տոկոսով՝ հասնելով 463,9 մլն բարելի, հաղորդում է ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը: Միաժամանակ վերլուծաբանները ակնկալում էին, որ այդ պաշարները մեկ շաբաթում կկրճատվեն 2,258 մլն բարելով: