Ադրբեջանում ավիափոխադրումների ոլորտում զավեշտակլի իրավիճակ է ստեղծվել: Հիշեցնենք, որ օրերս այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը վրդովմունք էր հայտնել ազգային ավիափոխադրող «ԱԶԱԼ» ընկերության գնային քաղաքականության վերաբերյալ:
«ԱԶԱԼ»-ն էլ, գիտակցելով, որ շատ ռիսկային կլինի հակադրվել երկրի նախագահին, նախօրեին երեկոյան հայտարարել է գների նվազեցման մասին:
Սակայն մրցակցությանը դիմանալեւ ու վերջնականապես չփակվելու համար, ընկերությունը խորամանկության է դիմել: Ինչպես հաղորդում է vesti.az-ը, այսուհետեւ ավիաընկերությունը չի կերակրի ուղեւորներին, իսկ ուղեբեռի համար մարդիկ ստիպված են լինելու լրացուցիչ վճարել: Խոսքը Անթալիա, Ստամբուլ, Դուբայ եւ Մոսկվա չվերթների մասին է:
Այդ քաղաքներ մեկնող չվերթների ավիատոմսի գինը չի անցնի 99 եվրոյից, բայց յուրաքանչյուր ուղեւոր իր ուղեբեռի համար ստիպված կլինի վճարել եւս 50 մանաթ: Այս ուղղություններով ավիատոմսերի վերադարձ չի թույլատրվում:
Այսպիսով, «ԱԶԱԼ»-ը թվում է կատարել է երկրի նախագահի հրահանգը, սակայն իրականում փորձել է խորամանկության դիմել:





























