Եվրոպական միությունը հակամենաշնորհային գործ է բացում ընդդեմ ԱՄՆ-ի վեց   խոշորագույն կինոընկերությունների՝ այդ թվում Disney-ի, 20th Century Fox-ի, NBCUniversal-ի, Paramount Pictures-ի, Sony-ի և Warner Bros-ի դեմ՝ հաղորդում է  Associated Press-ը:

«Եվրոպական սպառողները ցանկանում են դիտել այն վճարովի ալիքները, որոնք նրանք ընտրում են անկախ այն հանգամանքից, թե ԵՄ որ երկրում են գտնվում»,- հայտարարել է եվրոկոմիսար Մարգարեթ Վեստարգերը՝ հաղորդում է Gazeta-ն:

Եվրահանձնաժողովը, որն առանձնացնում է ԵՄ 28 երկրների շուկաների մոնոպոլիզացման մակարդակը, մեղադրում է ամերիկյան ընկերություններին Sky ընկերության դեմ դավադրության մեջ, որը նրանց գործունեության արդյունքում չի կարողանում իր հեռարձակումը տարածել ԵՄ այլ երկրներում, բացի Մեծ Բրիտանիայից և Իռլանդիայից: