Հուլիսի 23-ին NASA-ն հայտարարել է, որ Երկրին առավելագույնս նման մոլորակ է հայտնաբերել: Այն պտտվում է չափորոշիչներով Արեգակին նման աստղի շուրջ՞

Ըստ Lenta-ի, հայտնագործությունն արվել է Kepler աստղադիտակի շնորհիվ: Բացահայտված Kepler-452b էկզոմոլորակի տրամագիծն ընդամենը 1.6 անգամ է մեծ Երկրի տրամագծից, եւ այն գտնվում է, այսպես կոչված, «բնակության գոտում». այս մոլորակի ուղեծիրն աստղից այնպիսի հեռավորությամբ է, որ այնտեղ ջուրը կարող է հեղուկ վիճակում լինել, ինչն անհրաժեշտ պայման է սպիտակուցային կյանքի գոյության համար: Աստղի շուրջ մոլորակը պտտվում է 385 օրվա ընթացքում, այսինքն՝ 5%-ով է տարբերվում է Երկրի նույն ցուցանիշից:

«Նախկինում մենք Երկրին այդքան նման մոլորակներ չենք տեսել»,- ասել է Kepler աստղադիտակից ստացված տվյալների վերլուծաբան Ռոն Ջենքինսը:

Սակայն, ըստ «Ինտերֆաքս»-ի, Երկիր մոլորակի «երկվորյակը» նրանից 1.400 լուսային տարվա հեռավորությամբ է գտնվում: Ներկայում գոյություն ունեցող տեխնոլոգիաների պայմաններում մինչեւ Kepler 452 ուղեւորության համար շուրջ 550 մլն երկնային տարի կպահանջվի:

Լուսանկարները՝ NASA.gov-ի