Brent տեսակի նավթի գինը նվազել է 55 դոլարից: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,96 տոկոսով՝ կազմելով 54,92 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Միաժամանակ WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,25 տոկոսով՝ կազմելով 48,57 դոլար՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Նշվում է, որ Brent տեսակի նավթի գնի անկումը պայմանավորված է Չինաստանում գործարար ակտիվության ինդեքսի անկման հետ: