Բելառուսական կողմի խնդրանքով Ուկրաինայի եւ Բելառուսի միջեւ առեւտուրը հնարավոր կլինի իրականացնել գրիվնայով, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Այս որոշումը կայացվել է առեւտրատնտեսական հարցերով ուկրաինա-բելառուսական միջկառավարական խմբի նիստի արդյունքում:

«Բանակցությունների արդյունքում մենք մի շարք առաջարկներով դիմել ենք Ուկրաինայի ազգային բանկին: Դրանք կարող են հեշատցնել եւ աշխուժացնել երկու երկրների միջեւ առեւտուրը; Մենք արդեն եկել ենք այն որոշմանը, որ Ուկրաինան եւ Բելառուսը երկկողմ հաշվարկների համար տարադրամի փոխարեն կօգտագործեն գրիվնան»,- ասել է Ուկրաինայի փոխվարչապետ Գենադի Զուբկոն: