Հնդկաստանի իշխանությունները ուժեղացրել են վերահսկողությունը Պակիստանի հետ սահմանին այն բանից հետո, երբ այսօր՝ հուլիսի 27-ի առավոտյան հարձակում է տեղի ունեցել ոստիկանության բաժանմունքի եւ ավտոբուսին վրա: Չորս զինված անձինք հարձակվել են ավտոբուսի, ապա նաեւ Պակիստանին սահմանակից Փենջաբ նահանգի Դինա Նագար քաղաքի ոստիկանության բաժանմունքի վրա: Հարձակման հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս 7 մարդ վիրավորվել է, այդ թվում ոստիկանության աշխատակիցներ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հնդկաստանի ՆԳ նախարար Ռաջնաթհ Սինգհը հրամայել է սահմանապահ ծառայությանը ուժեղացնել Պակիստանի հետ սահմանի վերահսկողությունը: