Կարմիր դուլսե ջրիմուռները, որոնք աճում են Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսների ափերին, շատ օգտակար են: Մինչեւ վերջերս դրանք ախորժելի չէին մսի եւ համբուրգերների սիրահարների համար, սակայն ամերիկյան գիտնականներն իսկական հրաշք են գործել. նրանք խոզապուխտի համով եւ բույրով կարմիր ջրիմուռների նոր տեսակ են ստացել:

Այս ջրիմուռները հարուստ են վիտամիններով ու միկրոտարրերով, ինչպես նաեւ 16% սպիտակուց են պարունակում: «Խոզապուխտե ջրիմուռների» նոր տեսակը պատահաբար են հայտնաբերել, երբ Օրեգոնի համալսարանի գիտնականները ծովային խխունջների համար արագ աճող սնունդ են մշակել:

Ըստ Kedem-ի, զգալով ջրիմուռների ախորժելի բույրը՝ գիտնականները փորձել են դրանք եւ հասկացել, որ միանգամայն հարմար են մարդու համար: Հնարավոր է՝ առաջիկայում խոզապուխտի համով կարմիր ջրիմուռները սովորական մթերք դառնան: