Եգիպտոսը մտադիր է կառուցել Սուեզի ջրանցքի նավագնացության երրորդ ճյուղը, որը կմիացնի Միջերկրական եւ Կարմիր ծովերը: Այս մասին հայտարարել է Սուեզի ջրանցքի վարչակազմի ղեկավար, ծովակալ Մոհաբ Մամիշը:

Նա հստակեցրել է, որ խոսքը «առանձին նավագնացության ուղղության մասին է, որը կձգվի մինչեւ Պորտ Սայիդ նավահանգստից արեւելք»: Այդ ճյուղի երկարությունը, ըստ ծովակալի, կկազմի 9,5 կմ:

Այս նոր ճյուղով նավերը կարող են միաժամանակ երթեւեկել երկու ուղղություններով:

Ծովակալ Մամիշը տեղեկացրել է, որ պաշտոնապես Սուեզի ջրանցքի երրորդ ճյուղի շինարարությունը կհայտարարվի  հաջորդ շաբաթ: