Tinder ընկերությունը Tindog անվանումով հավելված է թողարկել, որը շներին եւ նրանց տերերին հնարավորություն կընձեռի նոր ծանոթություններ հաստատել:
Ըստ The Huffington Post-ի, նախագիծը թողարկվել է 2015 թվականի մայիսին, եւ հիմա արդեն դրանից ավելի քան 100 հազար մարդ է օգտվում: Tindog-ը նման է մարդկանց ծանոթությունների Tinder կայքին:
Ըստ Lenta-ի, ինչպես Tinder-ի, այնպես էլ Tindog-ի պարագայում օգտատերերը կարող են նամակագրություն սկսել, եթե փոխադարձաբար համակրում են միմյանց: Հաղորդագրությունների պատուհանիկը բացվում է, երբ երկու կողմից էլ հավանում են միմյանց լուսանկարը:
Հավելենք, որ Tinder-ը ծանոթությունների հավելված է, որը թույլ է տալիս շփման պատրաստ մարդկանց գտնել մոտակայքում: Այս ծրագիրն էլ թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերին:





























