ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 27-ին եւ լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 210 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 98 արկ,  ՌՊԳ-7,  ՀԱՆ-17 եւ ՀՀՆ-9 տիպի նռնականետերից` համապատասխանաբար 29,  23 եւ 6 արկ եւ խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: