Սիրիայի Հալեպ քաղաքում համեմատաբար կարգավորվել են էլեկտրաէներգիայի եւ ջրի մատակարարումները։ Ինչպես հաղորդում է հայկական «Գանձասար» թերթը, էլեկտրաէներգիայի մատակարարումը օրական կազմում է 6 ժամ, իսկ ջուրն արդեն հասանելի է դարձել Հալեպի շատ թաղամասերի համար։ Սակայն հալեպցիները կտրված են արտաքին աշխարհից, հասանելի չէ նաեւ ինտերնետը։

Ինչ վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը, ապա իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հուլիսի 27-ին Հալեպի Նայալ թաղամասի հրթիռակոծումից զոհվել է մեկ մարդ, կան նաեւ վիրավորներ։ Նրանց ազգային պատկանելիության մասին թերթը ոչինչ չի հայտնում։

Ահաբեկիչների հրթիռները չեն շրջանցել  նաեւ հայկական Նոր Գյուղ թաղամասը։ Հրթիռակոծումից թաղամասին հասցվել է նյութական վնաս։