Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ուկրաինական հետախուզության ողջ ուժերը պետք է ուղղել Ռուսաստանի դեմ։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է նախագահի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն։

«Ուկրաինական հետախուզության բոլոր գործողությունները պետք է ուղղել ռուսական ագրեսիայի դեմ»,- մեջբերել է Ցեգոլկոն Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչությունում նախագահի արած հայտարարությունը։

Վարչությունում Պորոշենկոն ներկայացրել է ստորաբաժանման նոր ղեկավար Վալերի Կոնդրատյուկին։