Մոտ 2 հազար միգրանտներ հուլիսի 27-ի երեկոյան Լա Մանշի թունելի տերմինալով փորձել են Ֆրանսիայի Կալե քաղաքից հասնել Մեծ Բրիտանիա: Այս մասին հաղորդում է BBC News-ը՝ վկայակոչելով Eurotunnel օպերատոր ընկերության տվյալները:

«Դա վերջին 1,5 ամսվա ընթացքում Անգլիա ներթափանցելու ամենամասշտաբային փորձն էր»,-խոստովանել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ Eurotunnel ընկերությունը ուղեւորներին զգուշացրել էր, որ «միգրանտների գործողությունների պատճառով» գնացքների գրաֆիկում կարող են փոփոխություններ լինել:

Որոշ ապօրինի միգրանտներ, որոնք ցանկանում են Լա Մանշի թունելով Ֆրանսիայից հասնել Բրիտանիա, մահանում են ճանապարհին: Այսպես, հուլիսի 23-ին Եվրոթունելի գնացի տանիքին ապօրինի միգրանտի մարմին է հայտնաբերվել: Հուլիսի 7-ին մի խումբ միգրանտներ փորձել են Բրիտանիա հասնել՝ կպչելով բեռնատար գնացքին, սակայն նրանցից մեկը թունելում ընկել է ու մահացել: Ավելի վաղ՝ հունիսին, Էրիթրեայից ժամանակ միգրանտը թունելում փորձել է կպչել ընթացքի մեջ գտնվող գնացքին ու մահացել է:

Նշենք, որ Լա Մանշի նեղուցի տակով 51 կմ երկարություն ունեցող թունելը բացվել է 1994 թվականին: