ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավարին՝ Հայաստանում իր առաքելության ընթացքում կատարած աշխատանքի, կրթության եւ գիտության ոլորտում իրականացրած ծրագրերի համար: Արձանագրելով, որ ԵՄ հետ համագործակցությունը  եղել է արդյունավետ, Ա. Աշոտյանը, հատուկ ընդգծել է աջակցությունը բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության  ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ԵՄ-ի կողմից իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես, Էրազմուս+, Հորիզոն 20-20, Թվինինգ  ծրագրերի ընթացքին: Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի ակտիվ մասնակցությունը բոլոր ծրագրերում կլինի շարունակական: 

Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը դեսպան Տրայան Հրիսթեային  սերտ եւ արդյունավետ համագործակցության համար պարգեւատրել է  ՀՀ ԿԳՆ շնորհակալագրով: