Մոսկվայում Խնայբանկի հաճախորդների վրա կատարված հարձակման հետեւանքով հանցագործները հափշտակել են 5 մլն ռուբլի, հայտում է Life News-ը։

Նշվում է, որ զինված հարձակումից տուժել են երկու ձեռներեցներ՝ 52 ամյա Վլադիմիր Ցիկունովը ու 44-ամյա Պավել Խմելովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի հարավ-արեւմուտքում հրաձգության հետեւանքով երկու մարդ ծանր վիրավորում է ստացել։ Ոստիկանությունը սկսել է «Պերեխվատ» գործողությունը։ Հետախուզման մեջ են  Mitsubishi Lancer, Lada Priora եւ Lada Kalina  մակնիշների արծաթագույն ավտոմեքենաները։