Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել նավթարդյունաբերության ընթացիկ բարձր մակարդակը պահպանելու մասին Նավթ արտահանող երկրների կազմակերպության հայտարարության ֆոնին։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գները նվազել են 1.39 տոկոսով եւ կազմել 52.57 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները էժանացել են 1.81 տոկոսով եւ կազմել 47.63 դոլար մեկ բարելի դիմաց, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ներկայումս նավթի արդյունահանման ընդհանուր քվոտան ՕՊԵԿ երկրների համար սահմանված է օրական 30 մլն բարել, սակայն այդ շեմը պարբերաբար խախտվում է։ ՕՊԵԿ-ը մայիսյան իր զեկույցում նշել էր, որ ապրիլին կազմակերպությունում նավթի արդյունահանման ծավալները մեծացել էին օրական 18 հազար բարելով։




























