Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր-լիգայի առաջնության մեկնարկային տուրը եզրափակեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Նյուքասլ» հանդիպումը:
Բարձրագույն դիվիզիոն վերադարձած «Նյուքասլը» ոչինչ չկարողացավ հակադրել Ֆերգյուսոնի թիմին: 35-ամյա Փոլ Սքոուլզի եւ 36-ամյա Ռայան Գիգզի գերազանց խաղը հաղթանակ բերեցին դաշտի տերերին 3:0 հաշվով: Սքոուլզը երկու գոլային փոխանցում կատարեց, Գիգզը գնդակ խփեց: Աչքի ընկան նաեւ Բերբատովն ու Ֆլեթչերը:
Պրեմյեր-լիգա
Առաջին տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Նյուքասլ» – 3:0 (2:0)
Բերբատով, 33, Ֆլեթչեր, 41, Գիգզ, 85



























