ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2009-2010թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլի կոչման հավակնորդների ցուցակը: Մրցանակի հանձնումը տեղի կունենա օգոստոսի 26-ին Մոնակոյում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արարողության շրջանակում:
Բացի այդ, կորոշվի լավագույն խաղացողը չորս ամպլուաներում, որոնցից յուրաքանչյուրում ընտրվել է երեք հավակնորդ: Եվրոպական ակումբային մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը կորոշվի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի մասնակից թիմերի գլխավոր մարզիչների քվեարկությամբ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Դարպասապահներ. Ժուլիո Սեզար («Ինտեր»), Ուգո Լյորիս («Լիոն»), Վիկտոր Վալդես («Բարսելոնա»)
Պաշտպաններ. Լուսիո («Ինտեր»), Դուգլաս Մայկոն («Ինտեր»), Խերարդ Պիկե («Բարսելոնա»)
Կիսապաշտպաններ. Չավի («Բարսելոնա»), Արյեն Ռոբեն («Բավարիա»), Ուեսլի Սնեյդեր («Ինտեր»)
Հարձակվողներ. Լիոնեկ Մեսի («Բարսելոնա»), Դիեգո Միլիտո («Ինտեր»), Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»):



























