Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին շրջանում Մյունխենի «Բավարիան» գրեթե ուժեղագույն կազմով խաղաց սիրողական լիգայում հանդես եկող Վինդեկի «Գերմանիա» ակումբի հետ: Մյուլլեր, Կրոոս, Ռիբերի, Քլոզե հրաշալի քառյակը Բունդեսլիգայի առաջնության մկնարկից առաջ լավ նախավարժանք անցկացրեց` ցուցադրելով լավագույն որակները: Քլոզեն երկու րոպեում բացեց հաշիվը, հետո էլ գոլային փոխանցում կատարեց Ռիբերիին: Մեկական գնդակ խփեցին նաեւ Կրոոսն ու Գոմեսը:
«Գերմանիա» — «Բավարիա» 0:4
Քլոզե, 44, Ռիբերի, 45+1, Կրոոս, 84, Գոմես, 85
Առաջինը շրջանը հաղթահարեց նաև «Շալկեն», որը 2:1 հաշվով հաղթեց «Աալենին»:
«Աալեն» — «Շալկե» 1:2
Բաուեր, 82 (11մ) — Ֆարֆան, 41, 46



























