Գյումրիում հուլիսի 20-ին ռուս զինծառայողի՝ խանութի ապակին կոտրելու դեպքով քրգործ չի հարուցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ նյութերի նախապատաստումը հուլիսի 30-ին մերժվել է:

Նշենք, որ նշանակվել էր ապրանքագիտական փորձաքննություն։ Յուրի Կապուստինը հարցաքննելուց հետո ստորագրությամբ ազատ էր արձակվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին 22-ամյա Յուրի Վասիլեւիչ Կապուստինը հարբած վիճակում բռունցքով հարվածել ու կոտրել էր Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցի մրգի խանութի ապակին, եւ վնասվածք ստանալուց հետո ինքնակամ դիմել Գյումրու բժշկական կենտրոն։