Ամերիկյան Վիսքոնսինի նահանգի Միլուոքիի շրջանի թեմը համաձայնել է 21 մլն դոլար վճարել ավելի քան 300 տեղի բնակիչներին, որոնք տուժել են հոգեւորականների սեռական ոտնձգություններից:

Տոժածներից մի քանիսի փաստաբանները մեղադրել են Կաթոլիկ եկեղեցուն՝ բռնության զոհերի նկատմամբ խիստ ու անհարգալից վերաբերմունքի համար:

Միաժամանակ Միլուոքիի արքեպիսկոպոս  Ջերոմ Լիստեկին հայտարարել է, որ թեմը «հույսի, ներման ու սիրո նոր ուղի» է թեւակոխում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վերջին տարիներին ԱՄՆ-ում Հռոմի կաթոլիկ եկեղեցու հոգեւորականների հասցեին հաճախ են երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքներ հնչում: