Բելգորոդում  զինվորական ապուրի պատրաստման ծավալի ռուսաստանյան ռեկորդ է սահմանվել։  Ինչպես հաղորդում է Fonar.Tv-ն, դա տեղի է ունեցել Քաղաքի օրվա տոնակատարությունների շրջանակում անցկացված մի միջոցառման ընթացքում՝ օգոստոսի 5-ին՝ Հաղթանակի այգում։

Խոհարարներին հաջողվել է ընդհանուր առմամբ 1945 լիտր ապուր եփել։ Նշվում է, որ ապուրի պատրաստման ընթացքում օգտագործվել է համանման զանգվածով ցորեն եւ շոգեխաշած միս, որոնք արտադրվել էին Բելգորոդյան շրջանում, փոխանցում է Lenta-ն։

Այդ ձեռքբերումը գրանցելու համար քաղաք է եկել համաշխարհային ռեկորդների գրանցման ռուսական կոմիտեի գլխավոր դատավոր Վադիմ Գորյունովը։ Ինչպես նշել է LifeNews հեռուստաալիքը, նրան օգնել են կամավորները, որոնք կարողացել են հաշվել ավելի քան յոթ հազար չափաբաժին ապուր։ Պատրաստի ապուրով հյուրասիրել են տեղի բնակիչներին։