Հայաստանում հաստատել են քաղաքացիական ինքնաթիռների շահագործման վկայականի տրամադրման կարգը։ Համապատասխան որոշում է ընդունվել Կառավարության օգոստոսի 6-ի նիստին։
Ինչպես հայտնել է Կառավարության նիստին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, տրամադրման կարգը մշակվել է «Ավիացիայի վերաբերյալ » օրենքի եւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAՕ), ինչպես նաեւ Թռիչքային անվտանգության եվրոպական կազմակերպության (Eurocontrol) փաստաթղթերի հիման վրա։
Վկայականները տրվում են անվտանգության ապահովման համար եւ հնարավորություն են տալիս առեւտրական նպատակներով շահագործել ինքնաթիռները։ Անհրաժեշտ է ունենալ միջազգային նմուշի 15 թույլտվություն (վտանգավոր ապրանքների, ցամաքում եւ օդում լուսավորության, պետական նշանակության փոխադրումների վերաբերյալ)։





























