Մադրիդի «Ռեալը» հայտարարել է Գերմանիայի ազգային հավաքականի եւ Բրեմենի «Վերդերի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ձեռքբերման մասին, հաղորդում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը: Գործարքի գումարի եւ պայմանագրի ժամկետի մասին չի նշվում:
Իսպանական մամուլը գրում է, որ «Ռեալը» վճարել է մոտ 15 միլիոն եվրո, իսկ Օզիլի պայմանագիրը կլինի վեց տարով:



























