Արքայական ակումբը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին անգամ հանդիպումն ավարտեց ոչ հաղթական հաշվով: «Ռեալը» ընկերական հանդիպում անցկացրեց Լյեժի «Ստանդարդի» հետ: Վան դեր Վաարտի գոլի շնորհիվ «Ռեալը» բացեց հաշիվը, սակայն պահպանել հաղթական արդյունքը չկարողացավ:

«Ստանդարդ» (Բելգիա) – «Ռեալ» (Իսպանիա) – 1:1

Վան դեր Վաարտ, 13 (0:1), Օպարե, 77 (1:1)

«Ռեալ». Կասիլիաս (Դուդեկ, 46), Արբելոա, Ս. Ռամոս, Ալբիոլ (Կարվալյո, 46), Դրենտե (Մարսելո, 46), Լ. Դիարա (Կանալիես, 64), Գագո (Խ. Ալոնսո, 64), Գրաներո (Ռոնալդու, 46), Վան դեր Վաարտ (Պեդրո Լեոն, 64), Իգուաին (Խեդիրա, 46), Բենզեմա (Դի Մարիա, 46)