Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի չորրորդ որակավորման փուլի առաջին խաղում Շվեյցարիայի «Յանգ Բոյզն» արդեն 30-րդ րոպեին 3:0 հաշվով պարտության էր մատնում Անգլիայի «Տոտենհեմին», սակայն Հարրի Ռեդնապի թիմն ուժ գտավ եւ երկու գնդակ խփեց մրցակցի հարկի տակ: Աչքի ընկան Բասոնգն ու Պավլյուչենկոն: Դրսում խփած երկու գոլը անգլիացիներին լավ հնարավորություն է թողնում երկու հանդիպման արդյունքում դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ:
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) — «Տոտենհեմ» (Անգլիա) — 3:2 (3:1)
Լուլիչ, 4, Նցամա, 13, Հոխշտրասեր , 28 — Բասոնգ, 42, Պավլյուչենկո, 83



























